четверг, 17 января 2013 г.

Ինչպե ճիշտ նկարվել


Ինչպե ճիշտ նկարվել
Մեր ժամանակներում լուսանկարվելն ուղղակի պարտադիր է դարձել: Նկարները մեզ պետք են տարբեր նպատակներով ,բայց անկախ նպատակից մենք բոլորս ցանկանում ենք «լավ դուրս գալ» նկարներում: Մենք կփորձենք մի քանի խորհուրդ տալ լավ նկարներ ունենալու համար:
Լավ նկար ունենալու համար մենք առանձնացնում ենք 3 փուլ`
1 փուլ
Նկարահանվելուց առաջ ձեզ կարգի բերեք ` ընտրեք լավ հագուստ, աղջիկները շպարվեն (մի քիչ ավելի բաց քան սովորաբար, բայց ոչ շատ բաց քանի որ վուլգար տեսք է տալիս աղջկան ): Շպարի մեջ մի օգտագործեք մանուշակագույն գույնը: Նկարի գունային երանգում դրանք այդքան էլ լավ չեն երեւում Ճիշտ ընտրեք աքսեսուարները (նույնիսկ աքսեսուարների ձեւը կարող է ձեր դեմքին հմայք հաղորդել)
2 փուլ
Լավ ընտրված դիրքը կարող է ուղղակի հրաշքներ գործել:
Մի նայեք ուղիղ օբյեկտին: Ուղիղ նայելով լավ են «դուրս գալիս» միայն դերասաններն ու մոդելները, որոնք տիրապետում են դրան:
Եթե ցանկանում եք, որպեսզի աչքերը մեծ երեւան նայեք վերեւ:
Մի կանգնեք ուղիղ, կանգնեք թեքությամբ մի քիչ:
Գլուխը մի փոքր թեքությամբ պահեք. դա հմայք է հաղորդում:
Իսկ հիմա ամենամեծ գաղտնիքը ` երբ նկարողը սկսվում է հաշվել
1 հաշվին նայեք ոտքերին
2 հաշվին նայեք օբյեկտին
3 հաշվին ժպտացեք
3 փուլ
Կարիք չկա կրկնորինակել մոդելների դիրքերը , դեմքի արտահայտությունները եւ սանրվածքները. գուցե դա ձերը չէ:
Կարեւորը վստահ եղեք ձեր գեղեցկության վրա: Մի՛ ժպտացեք անբնական, շուրթերին անբնական տեսք մի՛ հաղորդեք:
Եղե՛ք ՛ բնական եւ վստահ:
LoveYou.am

Комментариев нет:

Отправить комментарий